4559 դիտում
21:35 02-11-2018
Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին
Նոյեմբերի 6-ին Գրականության և արվեստի թանգարանում կբացվի ժամանակավոր ցուցադրություն՝ նվիրված կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ներսես Հովհաննիսյանի 80-ամյակին:
Կցուցադրվեն Ն. Հովհաննիսյանի ընտանիքի կողմից թանգարանին հանձնված արխիվային լուսանկարներ, ֆիլմերի ազդագրեր, անձնական իրեր և այլն:
Ցուցադրության բացմանը կհաջորդի Ներսես Հովհաննիսյանին նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում ելույթներով հանդես կգան ընտանիքի անդամները, անվանի կինոգործիչներ, ինչպես նաև ելույթ կունենա Կոմիտասի անվան լարային քառյակը:
Միջոցառումը կեզրափակվի Գրականության և արվեստի թանգարանի կինոարվեստի ֆոնդերի ուղեցույցի շնորհանդեսով:
Նմանատիպ նյութեր
6486 դիտում
21:53 06-03-2021
Ցուցադրություն-համերգ նվիրված հայ արվեստի ու գրականության երախտավորին
3100 դիտում
11:49 24-10-2016
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել հայ կինոռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
532 դիտում
09:59 18-10-2024
Ադրբեջանի՝ ԵՄ դիտորդական առաքելության հեռացմանն ուղղված հերթական արշավը 2 նպատակ ունի. Աբրահամյան