4918 դիտում
22:10 02-11-2018
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վարդանյանների ընտանիքին ու հարազատներին Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մեծ ցավով տեղեկացա լեգենդար մարզիկ, ծանրամարտի ԽՍՀՄ, Եվրոպայի և աշխարհի բազմակի չեմպիոն, օլիմպիական չեմպիոն, հասարակական և պետական գործիչ Յուրի Վարդանյանի մահվան մասին:
Յուրի Վարդանյանի նվաճած սպորտային բարձունքները հիացմունքի և ոգեշնչման աղբյուր են եղել համայն հայության համար: Նրա օրինակին հետևելով` բազմաթիվ հայ եիտասարդներ մեծ սպորտին նվիրվելու որոշում են կայացրել: Երջանիկ եմ, որ Յուրիին անձամբ ճանաչելու և նրա հետ սերտորեն համագործակցելու հնարավորություն եմ ունեցել:
Կորստի այս ծանր պահին խորին ցավակցություն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, մարզական մեծ ընտանիքի բոլոր ներկայացուցիչներին և նրա բազմահազար երկրպագուներին»:
Նմանատիպ նյութեր
1400 դիտում
12:14 26-11-2019
Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ
8915 դիտում
12:18 21-02-2020
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել հայտնի դիրիժոր Յուրի Դավթյանի մահվան կապակցությամբ
2277 դիտում
16:09 03-11-2018
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում