211652_close_icon
views-count2334 դիտում article-date 16:09 03-11-2018

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։ Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։ Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին։ Իմ ցավակցությունն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին»։

Նմանատիպ նյութեր