2642 դիտում
15:52 03-11-2018
Գաբրիել Ղազարյանը շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ Հովհաննես Յազիչյանին
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանն այսօր ընդունել և նախարարության շնորհակալագիր է հանձնել ուժային եռամարտիկ, աշխարհի և Եվրոպայի 9-ակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի ռեկորդակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ Հովհաննես Յազիչյանին:
«Մեծ է Ձեր անձնական ներդրումը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզներում ուժային եռամարտ (պաուերլիֆտինգ) մարզաձևի զարգացման ուղղությամբ»,- շնորհակալագրի հանձնման արարողությունից հետո ասել է նախարարի պաշտոնակատարը: Գաբրիել Ղազարյանը նաև ընդգծել է Հովհ. Յազիչյանի կատարած աշխատանքների կարևորությունը՝ արտերկրում բնակվող պատանիների և երիտասարդների շրջանում սպորտի նկատմամբ հետաքրքրության ավելացման, հայրենիք-սփյուռք կապի ամրապնդման, Հայաստանի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ:
Պարոն Յազիչյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության, իր աշխատանքային գործունեությունը և մարզական նվաճումները բարձր գնահատելու համար:
Հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի պաուերլիֆտինգի ֆեդերացիայի անդամները՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
14:16 28-03-2021
ԱՀ ԱԺ նախագահը ԱՀ կառավարության շնորհակալագիր է հանձնել ջավախքաբնակ բարերար Ասքանազ Վարդապետյանին
1160 դիտում
10:07 07-09-2022
Հրաչյա Սարգսյանը շնորհակալագիր է հանձնել «Իմ քայլի» ավագանու անդամին բուժող բժիշկներին․ «Իրավունք»
1930 դիտում
15:22 03-05-2014
Գաբրիել Ղազարյանը նշանակվեց ՀՀ սպորտի և երիտաuարդության հարցերի նախարար