49817 դիտում
18:32 03-11-2018
Ոսկե երիտասարդնե՛ր, զգուշացե՛ք Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողներից․ նախկին նախարարի 22-ամյա տղայի Lexus-ը տեղափոխվեց «Գաի պլաշչադկա»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հետախուզման հատուկ խմբի ծառայողները հերթական անգամ Երևանում հայտնաբերել ու Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Lexus մակնիշի 07 XX 001 համարանիշի ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը՝ Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Գրիգորյանը, Երևանում չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, ավտոմեքենան վարել է հանդիպակաց երթևեկելի գոտիով, խոչընդոտելով մյուս ավտոմեքենանների վարորդների ընթացքը, ստեղծելով նաև վթարային իրավիճակ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Գրիգորյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախկին նախարար Արթուր Գրիգորյանի որդին է։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#EF2929]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+