44925 դիտում
18:18 18-12-2015
Գյումրիում «գաի պլաշչադկա»-ն լցվել է «ոսկե երիտասարդների» «ոսկե համարանիշներով» երկաթյա նժույգներով. օրինախախտ «ոսկե տղերքը» տուգանվեցին ՃՈ աշխատակիցների կողմից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` դեկտեմբերի 18-ին, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի աշխատակիցները Գյումրի քաղաքում հայտնաբերել և տեղի «գաի պլաշչադկա» են տեղափոխել մեծ թվով օրինախախտ վարորդների տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ, որոշները եղել են ոչ սթափ, մի մասը չարամտորեն խախտել է երթևեկության կանոնները և իրենց զգացել են քաղաքում «տեր ու տիրական»` մտածելով, թե Գյումրիում «Գաին» ոչինչ չի անի:
Սակայն ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի գլխավորությամբ տեղի ճանապարհային ոստիկանները բոլոր օրինախախտ վարորդներին ենթարկել են վարչական պատասխանատվության` 20-200 հազար դրամի չափով:
Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հակառակ դեպքում` անկախ նրանց տրանսպորտային միջոցի մակնիշից, սեփականատիրոջից, խախատում կատարողների վրա կազմվելու են վարչական ակտեր, իսկ հարկ եղած դեպքում էլ մեքենաները տեղափոխվելու են «գաի պլաշչադկաներ»:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր Գյումրիի «գաի պլաշչադկա» տեղափոխած մեքենաների մեջ էին նաև ՌԴ համարանիշներով մեքենաներ: Դրանց վարորդները նույնպես ենթարկվեցին վարչական պատասխանատվության:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+