211652_close_icon
views-count2665 դիտում article-date 15:38 05-11-2018

Մեղադրանքը՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը

«Զինանոց-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Նոր Նորքի բաժնի ծառայողները նոյեմբերի 3-ին, ժամը 13.20-ին, Մառի փողոցի 15-րդ շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1984 թ. ծնված Անդրանիկ Հ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 10-ից Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր