211652_close_icon
views-count1673 դիտում article-date 16:42 05-11-2018

Ավազակության համար հետախուզվողը Մոսկվայում ներկայացել է հայ ոստիկաններին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ՌԴ Մոսկվա քաղաքում գտնվող օպերատիվ խմբին ինքնակամ ներկայացել և նոյեմբերի 3-ին, ժամը 00.45-ին, ՀՀ է տեղափոխվել 1985 թ. ծնված Խդր Ա.-ն, որը 2017թ. հուլիսի 13-ից Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (ավազակությունը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր