211652_close_icon
views-count3193 դիտում article-date 14:46 05-11-2018

Հաջորդ տարվա հարկաբյուջետային քաղաքականության նպատակներից է պետական պարտքի կայունացումը. Ատոմ Ջանջուղազյան. ՈԻՂԻՂ

Հաջորդ տարվա համար առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում 2019 թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանն այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը: «Հայաստանը դեռևս գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող պետություն, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է թուլացնենք մեր զգոնությունը: Եվ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը նպատակ է հետապնդում նաև կայունացնել պետական պարտքը: Այս տրամաբանությունը հուշել է այն հնարավորությունը, որն առկա է լինելու մյուս տարի, որպեսզի պետական կարիքները բավարարվեն ներառված պետական ծրագրերի ֆինանսավորմամբ: Ըստ այդմ, կնախատեսվում է, որ հաջորդ տարի մենք կունենանք հնարավորություն ընդամենը 1 տրիլիոն 642 մլրդ դրամ ծախսեր իրականացնելու, որը մեր ակնկալվող եկամուտների և մեր պարտք վերցնելու հնարավորության հանրագումարն է»,-ասաց Ջանջուղազյանը: Նախատեսվում է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսվող միջոցները կօգտագործվեն որոշակի տրամաբանությամբ: «Նախագիծը ներառում է գործող կարգավորումներին համապատասխան ՀՀ կարիքները: Դա նշանակում է, որ ժամանակի ընթացքում հնարավոր են առանձին ծագրերի վերանայումներ, որոնք կարող են իրենց արտացոլումը գտնել բյուջեի հաստատումից հետո: Ջանջուղազյանը նշեց, որ եթե լինեն ծրագրեր, որոնք կպահանջեն օրենքում փոփոխություններ , ապա դրանք կներկայացվեն ԱԺ և կքննարկվեն»,- հավելեց նա:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր