2277 դիտում
13:42 05-06-2019
2018 թ-ի վերջին Հայաստանի պետպարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի. Ատոմ Ջանջուղազյան
2018 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել է 6 մլրդ 923 մլն դոլարի: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Ընդգծեց, որ 6 մլրդ 373 մլն դոլարը կառավարության փաստացի պարտքն է, իսկ մնացած 550 մլն դոլարը՝ կենտրոնական բանկի պարտքը:1 մլրդ 390 մլն դոլարը բաժին է ընկնում ներքին, մնացյալ 5 մլրդ դոլարը՝ արտաքին պարտքին:
Ջանջուղազյանի խոսքով՝ 2018 թվականի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 51,4 տոկոսը: Ընդ որում՝ նրա իսկ խոսքով, ընդհանուր պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 55,8 տոկոսը:
«Այս ամենից ելնելով՝ Հայաստանը համարվում է պարտքային փոքր բեռով երկիր»,- հավաստիացրեց ֆինանսների նախարարը:
Նմանատիպ նյութեր
3571 դիտում
17:48 27-06-2017
Հարկերի և տուրքերի մասով բյուջեն համալրվել է 1 տրիլիոն 80 միլիարդ դրամով. Ատոմ Ջանջուղազյան
1728 դիտում
12:24 17-01-2014
ԱՄՆ պետպարտքը Չինաստանին 1.317 տրիլիոն դոլարի է հասել
Այս բաժնից
700 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
526 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին