211652_close_icon
views-count5896 դիտում article-date 18:49 17-10-2019

Ամերիկացի բռնցքամարտիկը մահացել է նոկաուտից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոկաուտից հետո կոմայի մեջ գտնվող ամերիկացի բռնցքամարտիկ Պատրիկ Դեյը մահացել է 27 տարեկան հասակում, հայտնում է [url=http://www.armsport.am/hy/news/2019/10/17/boxing/1027102]Armsport.am[/url]-ը: «WBC-ն և նրա նախագահ Մաուրիսիո Սուլեյմանը խորապես սգում են Պատրիկ Դեյի մահվան կապակցությամբ։ Նա այսօր մահացել է գանգուղեղային վնասվածքի հետևանքով, որը ստացել էր հոկտեմբերի 12-ին։ WBC-ն այս ծանր պահին միանում է Պատրիկի ընտանիքին», - ասված է WBC-ի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Չիկագոյում (ԱՄՆ Իլինոյս նահանգ) կայացել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի մրցաշար: Ալեքսանդր Ուսիկ -Չեզզ Ուիզերսփուն մենամարտի անդերկարդում իսկական դրամա է ծավալվել։ Առաջին միջին քաշային կարգի մարտիկներ Չարլզ Կոնվելն ու Պատրիկ Դեյը USBA վարկածով տարածաշրջանային տիտղոսի համար են մենամարտել։ 10-րդ ռաունդում Կոնվելը մրցակցին նոկաուտի ենթարկեց։ Դեյին անգիտակից վիճակում ռինգից տարել են պատգարակով։ Հոսպիտալացումից հետո նրան գլխուղեղի վիրահատության են ենթարկել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր