211652_close_icon
views-count3054 դիտում article-date 18:13 07-11-2018

Եթե խորհրդարանում չլինի իրական ընդդիմություն՝ երկիրը չի զարգանալու․ Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայելի ակումբում տեղի ունեցավ քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանի, «Այլընտրանք» կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Նարեկ Այվազյանի և «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանի ասուլիսը։ Մենուա Հարությունյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շտապեց ընտրությունն անցակացնել այս տարի՝ շատ լավ հասկանալով, որ իր ստեղծած էյֆորիկ մթնոլորտը, որը ստեղծվել է հասարակության մի մասի մոտ, արդեն իսկ նվազում է, որովհետև իր կառավարությունն այս ամիսների ընթացքում իրական հաջողություններ չի արձանագրել։ «Այլընտրանք» կուսակցության նախագահ Էդգար Առաքելյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական ընտրությունների դեպքում հասարակությունը բաժանված չի լինի սևերի և սպիտակների, ինչպես եղավ Երևան քաղաքի ընտրությունների դեպքում։ Մանրամասները՝ [url=https://www.youtube.com/watch?time_continue=1054&v=i_00ILN5w8w]slaq.am[/url]-ի տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր