2160 դիտում
16:53 29-01-2019
Էդուարդ Շարմազանովը խորհրդարանում իրական ընդդիմություն չի տեսնում
ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում իրական ընդդիմություն չկա. «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Այսօր մենք խորհրդարանում չունենք իրական ընդդիմություն: Ունենք սահմանադրական ընդդիմություն, որն ուզած-չուզած ընդդիմություն է: Ամենևին նպատակ չունեմ ստվեր գցել ոչ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության, ոչ էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության վրա: Սակայն այդ երկու կուսակցություններից մեկի լիդերը ակտիվ պաշտպանում է Փաշինյանի քաղաքականությունն այս 8-9 ամիսներին, մյուսը «ջուր է տանում» հեղափոխությանը»,-ասաց Շարմազանովը:
Նրա կարծիքով՝ իշխանափոխությունից հետո ոչ ԲՀԿ-ն, ոչ ԼՀԿ-ն չեն քննադատել Փաշինյանի քաղաքականությունը:
2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀԿ-ն չի անցել խորհրդարան: Խորհրդարանում ներկայացված են «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները:
Նմանատիպ նյութեր
3054 դիտում
18:13 07-11-2018
Եթե խորհրդարանում չլինի իրական ընդդիմություն՝ երկիրը չի զարգանալու․ Մենուա Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1462 դիտում
18:22 11-03-2019
Եթե խորհրդարանում իրական ընդդիմություն լիներ, հիմա ցույցերի կարիք չէր լինի. Մենուա Հարությունյան
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
829 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»