211652_close_icon
views-count42954 դիտում article-date 21:11 07-11-2018

Երևանում թալանել են «Արդշինբանկի» բաժնի պետի ավտոմեքենան. ծալապակասը կամ ծալապակասները տարել են անգամ կոշիկները

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 6-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Կ.Ստեփանյանից, ով հայտնել է, որ նոյեմբերի 5-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 6-ի ժամը 08:30-ի սահմաններն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անիձինք իրենց շենքի բակում կոտրել են իր ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել պայուսակը, որի մեջ եղել է իր անձնագիրը, կարևոր փաստաթղթեր, գումար, զեղչի քարտեր: Գողը կամ գողերը ավտոմեքենայից տարել են նաև մագնիտոֆոնն ու կոշիկները: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Կ. Ստեփանյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Արդշինբանկ» ՓԲԸ-ում՝ որպես բաժնի պետ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր