121112 դիտում
22:51 31-01-2017
Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա աղջկա համար Գերմանիայից ուղարկած սպորտային կոշիկները անհայտացել են. նրա կարծիքով՝ մեղավորը կամ Հայփոստն է կամ Մաքսային ծառայությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Բաշինջաղյան 1-ին փողոց բնակչուհի, 21-ամյա Մանյա Մուշեղյանը գնալով Հայփոստի բաժանմունք՝ Գերմանիայից ուղարկած Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները ստանալու նպատակով, տեսել է, որ փաթեթի միջից բացակայում է այն:
Փաթեթը արտաքինից եղել է վնասված և այն Հայփոստի բաժանմունքում բացելու ժամանակ տեսանկարահանվել է: Մանյան տեսնելով, որ ապրանքը փաթեթից բացակայում է, դիմել է Հայփոստի աշխատակիցներին և նրանք առաջարկել են դիմում գրել:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Մանյան ասաց.
«Ընկերներիցս մեկը անցած տարվա դեկտեմբերի 12-ին Գերմանիայից իմ համար գնում է Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներ և այն DHL բեռնափոխադրող ընկերության միջոցով ուղարկում Հայաստան: Ես այստեղից բեռնափոխադրող ընկերության կայքով հետևել եմ բեռի տեղափոխմանը և հունվարի սկզբին նկատել եմ, որ այն մտել է Հայաստան: Դրանից հետո պարբերաբար զանգահարել եմ Հայփոստ, ինձ հայտնել են, որ իրենք հիմա զբաղված են և Ամանորի հետ կապված ապրանքների կուտակումներ են եղել, այդ իսկ պատճառով տեսակավորում չեն արել: Միայն այսօր առավոտյան ինձ կանչեցին Հայփոստ և ապրանքը բացելու ժամանակ զգացի, որ այն շատ թեթև է: Բացելով՝ հասկացա, որ սպորտային կոշիկներս մեջը չեն: Դիմեցի տեղի աշխատակիցներին, նրանք ասացին, որ ապրանքը իրենց մոտ է երեկվանից: Հետաքրքրվելով՝ պարզեցի, որ փաթեթը մաքսային ծառայությունում չի զննվել՝ թեթև քաշի պատճառով»:
[color=#CC0000]
SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի այն հարցին, թե ինքը ու՞մ է մեղավոր համարում ապրանքի անհայտանալու մեջ, ասաց, որ ապրանքը մտել է Հայաստան, այն վերցրել է Հայփոստը և ուղարկել Մաքսային ծառայություն և այդ երկուսից մեկն է իր ապրանքը հանել: Հստակ ասել չի կարող:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+