2022 դիտում
16:47 08-11-2018
Ընդերքօգտագործողները վերականգնել են պետության և համայնքների նկատմամբ ունեցած 963 միլիոն դրամի պարտավորություններից մոտ 300 միլիոնը
Դեռևս սույն թվականի առաջին կիսամյակում ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել էր ընդերքօգտագործողների կողմից պետության և համայնքների նկատմամբ ունեցած պարտավորությունների կատարման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրություն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, պարզվել է, որ 2018թ. հունիսի 5-ի դրությամբ ռեկուլտիվացիոն վճարների գծով թվով 320 ընդերքօգտագործող ունի ընդհանուր շուրջ 523 միլիոն ՀՀ դրամի, պետական տուրքի գծով թվով 123 ընդերքօգտագործող՝ ընդհանուր շուրջ 160 միլիոն դրամի չափով պարտավորություն: Բացի այդ պարզվել էր, որ 417 ընդերքօգտագործող չի կատարել համայնքներում սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտներում ներդրումներ կատարելու գծով ընդհանուր շուրջ 280 միլիոն ՀՀ դրամի չափով պարտավորություն:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից հանձնարարվել է ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները՝ պարզելու պարտավորությունների չկատարման պատճառները, պարտավորությունների կատարումից միտումնավորր խուսափելու հնարավոր մեխանիզմների առկայությունը, ինչպես նաև՝ իրավասու պետական մարմինների հետ ձեռնարկել քայլեր ընդերքօգտագործողների կողմից վճարումների կատարումն ապահովելու ուղղությամբ:
Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ մարզերի դատախազություններին ուղղված շրջաբերականի և ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն ուղարկված հաղորդման հիման վրա բոլոր պարտապան ընդերքօգտագործողները նախազգուշացվել են պարտավորություններն ամբողջ ծավալով կատարելու անհրաժեշտության վերաբերյալ:
ՀՀ գլխավոր դատախազությունը նաև դիմել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը՝ չկատարված պարտավորությունների վճարումների ընթացքի և գանձման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու և դրանց մասին անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունն ստանալու համար՝ դատախազական ներգործության անհրաժեշտ գործիքակազմի կիրառմամբ, միջոցների վերականգնման նպատակով, ըստ անհրաժեշտության, պետական շահերի պաշտպանության հայցերի հարուցման հարցը քննարկելու համար:
Իրականացված միջոցառումների արդյունքում՝ ռեկուլտիվացիոն վճարների գծով ներկա պահի դրությամբ վերականգնվել է շուրջ 80 միլիոն, պետական տուրքի գծով՝ շուրջ 31 միլիոն ՀՀ դրամը, իսկ համայնքներում կատարվել են ընդհանուր շուրջ 183 միլիոն ՀՀ դրամի ներդրումներ:
Այսինքնն ընդհանուր առմամբ նախորդ 5 ամիսներին, 01.11.2018թ. դրությամբ, պետության և համայնքների նկատմամբ ընդերքօգտագործողների շուրջ 963 միլիոն ՀՀ դրամ պարտավորություններից արդեն իսկ կատարվել են շուրջ 300 միլիոնինը:
Միաժամանակ, բազմաթիվ ընդերքօգտագործողներ պարտավորվել են պարտավորությունները կատարել մաս-մաս՝ կազմած ժամանակացույցին համապատասխան:
Ընդերքօգտագործողների կողմից պարտավորությունների կատարման գործընթացը շարունակվում է:
Նմանատիպ նյութեր
1639 դիտում
17:39 06-04-2023
«Նոր Զովք» ընկերությունը վերականգնել է պետությունից թաքցված հարկային պարտավորություններից 2.000.000.000 դրամը
979 դիտում
14:49 13-11-2023
Պետությունից թաքցված 500 միլիոն դրամի հարկային պարտավորությունից վերականգնվել է 250 միլիոնը․ ՔԿ
Այս բաժնից
883 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
688 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան