211652_close_icon
views-count27775 դիտում article-date 13:30 09-11-2018

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են 33-ամյա վարորդի Opel Astra-ն և 37-ամյա վարորդի Opel Zafira-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Կապան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Արամ Գևորգյանը իր վարած Opel Astra մակնիշի 34 CZ 293 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 326-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել հանդիպակաց երթևեկող Քաջարան քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արտակ Դանիելյանի վարած Opel Zafira մակնիշի 35 QD 020 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel Astra-ի ուղևորներ՝ Քաջարանի բնակիչ, 58-ամյա Լյուդմիլա Մաթևոսյանը և Հալիձոր թաղամասի բնակիչ՝ 43-ամյա Փնջիկ Միրզոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Քաջարանի բաժանմունք, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Մանուչարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Ահարոն Սողոմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+

Նմանատիպ նյութեր