211652_close_icon
views-count2251 դիտում article-date 19:42 09-11-2018

Քաղաքապետարանում ընդունել են փողոցային առևտրով զբաղվող մի խումբ քաղաքացիների

Երևանի փողոցներում ապօրինի առեւտրի դեմ պայքարի ակտիվ գործողություններին ի պատասխան` փողոցում առևտուր ծավալած մի խումբ քաղաքացիներ այսօր հավաքվել են քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի դիմաց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նրանք պահանջել են ապօրինի առևտրի դեմ պայքար ծավալելիս հաշվի առնել նաև իրենց վաստակի խնդիրը: Քաղաքացիներին ընդունել են քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը և Երևանի ավագանու անդամներ: Քաղաքապետարանի ներկայացուցիչները հավաստիացրել են, որ օրինականության պահպանման գերակա խնդիրը լուծելու ընթացքում հնարավորինս հաշվի են առնվելու առևտրով զբաղվող սուբյեկտների շահերը:

Նմանատիպ նյութեր