211652_close_icon
views-count16089 դիտում article-date 22:36 16-05-2019

Հերթական բացահայտումը ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողների կողմից. մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվողներից գումարները սպառնալիքի տակ վերցնողները հայտնաբերվել են

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության աշխատակիցները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, 6-րդ գլխավոր վարչություն են հրավիրել Երևանի բնակիչներ, 30-ամյա Սարգիս Ս-ին, 31-այա Տիգրան Վ.-ին և Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովհաննես Չ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության ծառայողները պարզել են, որ Երևանի բնակիչներ, 43-ամյա Վարդն Օ.-ն և 49-ամյա Սիրանուշ Մ.-ն մայրաքաղաքի կենտրոն վարչական շրջանում կազմակերպել են Սարգիս Ս.-ի Տիգրան Վ.-ի, Հովհաննես Չ.-ի մասնկացությամբ, մուրացկանությամբ և փողոցային մանր առևտրով զբաղվելու գործընթաց ու բռնություն գործադրելով, ինչպես նաև բռնություն գործադրելու սպառնալիքով նրանցից խլել են այդ եղանակով վաստակած գումարը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր