3441 դիտում
21:59 09-11-2018
Կայացել է Ս. Նազարեթյանի՝ Սպիտակի երկրաշարժի մասին պատմող գրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերի 9-ին ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ հրատարակված «Սպիտակի 1988 թ. երկրաշարժը լուսանկարներով, փաստերով և մեկնաբանություններով» գիրք-ալբոմի շնորհանդեսը:
ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին և ներկաներին, անդրադարձավ գիրք-ալբոմի բովանդակությանը, որի ընթացքում մասնավորապես նշեց.
- Մարդը շատ բաների դեմ անզոր է և դրա ապացույցը Սպիտակի երկրաշարժն էր, որը խլեց 25000 մարդու կյանք, անօթևան թողեց հազարավոր մարդկանց, իսկ հանրապետության երկրորդ և մշակութային մայրաքաղաք Գյումրին զրկվեց երբեմնի հմայքից: Բայց սա մեր ազգի պատմության մի մասն է, իսկ այս գիրքը՝ գիտական վերլուծություն, որը նպատակ ունի նպաստել սեյսմիկ պաշտպանության կազմակերպմանը և բնակչության պատրաստվածության բարձրացմանը:
Նախարարը ներկայացրեց նաև գիրք-ալբոմի հեղինակին՝ երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Նազարեթյանին և շեշտեց, որ հեղինակը գրքում խոսում է այն ամենի մասին, ինչ անձամբ է տեսել, ուստի գիրք-ալբոմը ուրույն տեղ կգտնի 1988թ. երկրաշարժին վերաբերող ուսումնասիրությունների շարքում:
Պրոֆեսոր Ս. Նազարեթյանը նշեց, որ գիտահանրամատչելի գրքում քիչ է շեշտված աղետի ողբերգությունը, մեծ ուշադրություն է դարձված երկրաշարժի ծանր հետևանքներին և դրանց պատճառներին.
-Փորձել եմ ավելի շատ ցույց տալ, թե ինչ սխալներ են եղել ու ինչ անելիքներ ունենք, որպեսզի հետագայում խուսափենք նման երկրաշարժերից,- ընդգծեց հեղինակը:
Երկլեզու գրքում՝ հայերեն և անգլերեն, ներառված են 120 լուսանկարներ, կան 50-ից ավելի քարտեզներ, որոնք արտացոլում են սեյսմիկ վտանգի գոտիները: Գիրքն ընդգրկում է նաև երկրաշարժի հիմնական պարամետրերն ու բնութագրերը, կորուստները, սեյսմաբանական ու երկրաբանական հետևանքները, տուժածներին ցուցաբերված փրկարարական և բժշկական օգնությունը:
Երկրում հատուկ պատրաստված փրկարարների բացակայությունը դրդեց և նպաստեց հնարավորինս արագ ստեղծել և կատարելագործել փրկարարական ծառայությունը, հիմնել սեյսմիկ ոլորտի հիմնահարցերով զբաղվող ծառայություն, որոնք առաջիկայում պետք է ձևավորեին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Ներկաները շնորհավորեցին և շնորհակալություն հայտնեցին հեղինակին գրքի և կատարված լայնածավալ աշխատանքի համար, իսկ հանդիպման ավարտին հեղինակը իր մակագրությամբ գրքերը նվիրեց ներկաներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»