211652_close_icon
views-count4400 դիտում article-date 11:52 10-11-2018

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմը հյուրախաղերով Լիբանանում է

Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով գտնվում է Լիբանանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը հյուրախաղերը կազմակերպվել են Համազգային «Գասպար Իփեկյան» թատերախմբի վարչության հետ համատեղ։ Թատրոնը հանդես է գալիս Բեյրութի «Հակոբ Տեր-Մելքոնյան» թատերասրահում։ Աճեմյանցիները նոյեմբերից 8-12 կներկայացնեն Ա.Աղասարյան «Հարսանիք թիկունքում» Վ.Կրասնագորով «Սիրո CASTING», Գ.Գ.Մարկես «Երկնագույն շան աչքերը» ներկայացումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց թատրոնի հասարակության հետ կապերի բաժնի պատասխանատու Նվարդ Ղազարյանը «Հարսանիք թիկունքում» ներկայացման Լիբանանյան առաջնախաղը դահլիճը ջերմ ընդունեց, իսկ ավարտին հոտնկայս ծափեր հաջորդեցին։ Ներկայացումից առաջ Գյումրու դրամատիկականի անձնակազմը հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի հետ։ Վեհափառ Հայրապետ Արամ Առաջինը կարևորել է Հայաստանի և Սփյուռքի համագործակցությունը հենց մշակույթի ոլորտում։ Բեյրութում կայանալիք բոլոր 5 օրերի ներկայացումների տոմսերը սպառված են։

Նմանատիպ նյութեր