211652_close_icon
views-count48668 դիտում article-date 12:53 09-11-2017

Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանները Երևանում եռօրյա հյուրախաղերով ապացուցեցին, որ գյումրեցին հավատարիմ է մշակութային արժեքների պահպանմանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, եզրափակելով իր եռօրյա հյուրախաղերը մայրաքաղաքում, հանդիսատեսին ներկայացրեց Վ. Կրասնագորավի «Սիրո CASTING» լիրիկական կատակերգությունը: Մինչ ներկայացումը սկսելը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սյուքիասյանը ողջունեց Գյումրու թատրոնի ստեղծագործական կազմին, ապա շնորհավորելով ՀՀ ժողովրդական արտիստ Ն. Ծատուրյանին հոբելյանի կապակցությամբ՝ հանձնեց Երևանի քաղաքապետարանի «ոսկե մեդալ»: Հիշեցնենք, որ եռօրյա հյուրախաղերը մայրաքաղաքում անցկացվեցին ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հոբելյանի շրջանակներում՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Հյուրախաղային 3 ներկայացումներին ներկա էին մայրաքաաղաքի ողջ թատերական էլիտան, մշակույթի և արվեստի գործիչներ, ծատուրյանական արվեստի երկրպագուներ: Հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, չդադարող, հոտնկայս ծափահարությունները մեկ անգամ ևս փաստեցին Գյումրու դրամատիկականի՝ սպասված լինելը մայրաքաղաքում, ինչպես նաև մեծանուն ռեժիսորի և դերասանների նվիրումն ու ստեղծագործական բարձր պրոֆեսիոնալիզմը։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոայանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 177+
177+

Նմանատիպ նյութեր