5831 դիտում
17:34 12-11-2018
«Նման դեպքեր այլևս չեն լինելու». Հայկ Մարությանը՝ Նոր Նորքում ապօրինի շինարարության քանդման մասին
Աշխատանքային խորհրդակցության սկզբում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախ անդրադարձել է այսօր առավոտյան Նոր Նորք վարչական շրջանում իրականացված հերթական ապօրինի շինարարության քանդման դեպքին՝ մեկ անգամ ևս հիշեցնելով, որ այսուհետ մայրաքաղաքում առանց թույլտվության չի իրականացվելու որևէ շինարարություն:
«Նոր Նորքում ապօրինի շինարարություն իրականացնողները չունեին ոչ մի թույլտվություն, ծանուցում էին ստացել այն մասին, որ իրենց գործունեությունն ապօրինի է, եղել է անգամ քանդման որոշում: Ու չնայած այս ամենին` շարունակել են շինարարությունը՝ ամեն օր խախտելով օրենքը, անտեսելով պետության և հանրության պահանջը: Նման դեպքեր այլևս չեն լինելու», - նշել է Հայկ Մարությանը:
Գույքահարկի հավաքագրման գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է քաղաքացիներին մեկ անգամ ևս իրազեկել օրենքի պահանջի մասին՝ հետագա տույժերից ու տուգանքներից խուսափելու համար: Հիշեցնենք, որ համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի տարեկան գումարը սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ, իսկ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է օրենքով սահմանված տույժ: ՀՀ ոստիկանության պետավտոտեսչության վարչությանն էլ առաջարկվել է ուժեղացնել հսկողությունը տեխզննման ժամկետանց կտրոնների նկատմամբ:
Անդրադառնալով աղբահանության խնդրին՝ քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և «Սանիթեք» ընկերությանը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ հսկողության տակ պահել բնակելի շենքերի աղբամուղերի մաքրումն ու ախտահանումը:
Խորհրդակցության ավարտին աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչությանը, վարչական շրջանների ղեկավարներին քաղաքապետը հնաձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման ուղղությամբ՝ համաձայնեցնելով քաղաքի գլխավոր դիզայների հետ:
Աշխատակազմի կազմակերպական վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին էլ հանձնարարվել է անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին կայանալիք ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 17 հոդվածի 5-րդ մասի, սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների ընտրական իրավունքի իրականացման մատչելիությունը տեղամասային կենտրոններում ապահովելու համար:
Նմանատիպ նյութեր
2624 դիտում
19:08 25-03-2019
«Երևանցիներն այլևս չեն հանդուրժելու կեղտոտ փողոցներ». Հայկ Մարությանը պայման է ներկայացրել «Սանիթեքին»
43907 դիտում
19:38 21-01-2020
Արդյո՞ք Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կշրջի նման տրանսպորտային միջոցով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
769 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
796 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»