211652_close_icon
views-count2467 դիտում article-date 10:29 13-11-2018

ԱԺ-ում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը. օրակարգում բյուջեի նախագիծն է. ՈՒՂԻՂ

ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նիստը: Նոյեմբերի 13-ի նիստի օրակարգում է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը: Օրակարգի պարտադիր քննարկման հարցերից են նաև «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին , «Վճարահաշվարկային համակարգերի եւ վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Գրավատների եւ գրավատնային գործունեության մասին», «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերը: Նիստի օրակարգում են նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Արհեստակցական միությունների մասին» օրենքներում լրացումներ կատարելու, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու, «Գովազդի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին , «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերը և մի շարք այլ նախագծեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր