211652_close_icon
views-count1780 դիտում article-date 11:31 08-05-2019

Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ նիստը. օրակարգում հաստիքացուցակների հաստատման նախագիծն է. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու արտահերթ նիuտը: Оրակարգում երեք հարց է: Երևանի ավագանին որոշում կընդունի 2018 թվականի հոկտեմբերի 29-ի «Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի հունիսի 16-ի N16-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»: Օրակարգում են նաև Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեում իրականացվելիք փոփոխությունների հարցն ու «Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն անվանափոխելու մասին որոշման նախագիծը: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ավելի վաղ տեղեկացրել էր, որ ավագանու Ֆինանսավարկային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել հաստիքացուցակների նախագծին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր