211652_close_icon
views-count1453 դիտում article-date 15:47 13-11-2018

Նախագահը «THALES» և «OpenClassrooms» կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկել է Հայաստանում համագործակցության հեռանկարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ավիատիեզերական ոլորտի առաջատար ընկերություններից մեկի՝ «THALES»-ի ղեկավար կազմի հետ՝ փոխնախագահ Ռաֆայել Էսկենազի գլխավորությամբ։ Քննարկվել են հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին և ներդրումներին վերաբերող հարցեր։ «THALES Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում և զբաղվում է էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ է ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության շուկաներում: *** Նախագահ Արմեն Սարգսյանի և «OpenClassrooms» կազմակերպության հիմնադիր Պիեռ Դուբուքի հանդիպման ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանում ձեռնարկության մասնաճյուղ բացելու վերաբերյալ։ «OpenClassrooms»-ը կրթական առցանց հարթակ է, որը դասընթացներ է տրամադրում տեղեկատվական տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության, թվային տեխնոլոգիաների ոլորտներում: Այն ողջ աշխարհում ունի 2.5 մլն օգտատեր, դասավանդումներն իրականացվում են անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Ընկերության նպատակը կրթության հասանելիության ապահովումն է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր