1803 դիտում
15:34 13-11-2018
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օլիգարխիայի և խոշոր բիզնեսի շահերը պաշտպանելու՝ կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կառավարության հասցեին հնչող մեղադրանքներին, թե կառավարությունը պաշտպանում է օլիգարխիայի կամ խոշոր բիզնեսի շահը:
Ազգային ժողովում ՀՀ 2019թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման մեղադրանքները ծիծաղելի են: «Այս մեղադրանքն առաջին անգամ հնչել է այն ժամանակ, երբ, օրինակ, մարզերից մեկում ես քաղաքացիների հետ շփման ժամանակ ասացի, որ ճանապարհներից մեկը ոչխար պահելն է: Եվ սա հետաքրքիր մեղադրանքների տեղիք տվեց, թե ոնց՝ վարչապետը գյուղացիներին խորհուրդ է տալիս ոչխար պահել: Բա այդ տրամաբանությամբ ի՞նչ պետք է աներ վարչապետը: Պիտի ասեր գնա, այ ախպեր ջան, ձեր մարզի պատգամավորի դռան դեմը վիզդ ծուռ կանգնի առավոտից մինչև իրիկուն, դուրս կգա մի անգամ 5 հազար դրամ կտա, մի օր 1000 դրամ կտա, մի օր՝ 3 հազար դրամ: Սա այն է, ինչ տարիներ շարունակ փորձ են արել ոչ թե սովորեցնել, այլ պայմաններ ստեղծել, որ մարդն ուրիշ հնարավորություն չունենա»,- «[url=https://armenpress.am/arm/news/954302.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը՝ շեշտելով, որ Հայաստանի այն քաղաքացին, որ երկրում հեղափոխություն է արել, այդպես ծուռվիզ որևէ տեղ կանգնել չի կարող:
Նա շեշտեց, որ ՀՀ քաղաքացին պետք է արդյունք ստեղծելու հնարավորություն ունենա, իր ու իր երկրի բարեկեցությունն ապահովելու հնարավորություն ունենա: «Մեզ ասում են, որ, համահարթ եկամտահարկ սահմանելով, մենք խոշոր բիզնեսի շահերն ենք փորձում պաշտպանել: Ֆինանսների նախարարն արդեն ասաց, որ մենք, այո, ընդունում ենք այսպես ասած «ունևոր հատվածին» հարկելու օրակարգը, և հարկային օրենսդրության փոփոխության փաթեթներում մենք եկամտահարկով բաց թողնված մասը 100 տոկոսով կլրացնենք գույքահարկում արվող փոփոխությունների տրամաբանության մեջ: Մենք կստեղծենք հնարավորություններ, որպեսզի այսպես կոչված էլիտար թաղամասերը, էլիտար թաղամասերում գտնվող էլիտար տները և էլիտար ունեցվածքները հարկվեն բոլորովին այլ կերպ: Մենք ունենք հաշվարկ, որ, գույքահարկով հարկվող գույքի մի տոկոսի նկատմամբ արդար դրույքաչափ սահմանելով, մենք երկրում հավաքագրվող գույքահարկի չափը կկրկնապատկենք: Այսինքն, եթե այդ ճոխ անշարժ գույքի մեկ տոկոսը մենք հարկենք այլ տրամաբանությամբ, մենք կարող ենք կրկնապատկել գույքահարկի ծավալը: Սա փորձագիտական գնահատական է, թվերը կարող են ճշգրիտ չլինել, բայց տրամաբանությունը հետևյալն է, որ մենք գույքահարկի հարկման ոչ արդարացի մեխանիզմ ունենք, էլ չեմ ասում, որ ունենք այդ մեխանիզմները շրջանցելու կամ նվազեցնելու դեպքեր»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
853 դիտում
16:43 06-02-2024
Բաքվում ԵՄ դեսպանն անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդների հասցեին ադրբեջանական ԶԼՄ-ների մեղադրանքներին
Այս բաժնից
658 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
703 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից
694 դիտում
20:00 20-12-2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են