5388 դիտում
08:59 14-11-2018
Նոր լրացումներ են կատարվել Քոչարյանին առաջադրված մեղադրանքում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն լրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 2008թ. մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը բռնի տապալելու համար առաջադրված մեղադրանքը: Միայն թե առայժմ ՀՔԾ-ն պաշտոնապես չի մանրամասնում, թե կոնկրետ ինչ լրացումներ է կատարել նրա մեղադրանքում:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Քոչարյանին ոչ թե նոր հոդվածով մեղադրանք է առաջադրվել, այլ հայտնի դրվագներով ավելի է մանրամասնվել առաջադրված մեղադրանքը, նաև հիշատակումներ կան լրացուցիչ գործողությունների մասին:
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքն ԱԺ ընտրություններից առաջ լրացնելը տարբեր ենթադրությունների տեղիք է տալիս: Ռոբերտ Քոչարյանն անձամբ չի մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին, հակառակ սպասումների` նա կարծես թե չի ձևավորել որևէ ուժ, որին սատարի ԱԺ ընտրություններին: Այնպես որ, ՀՔԾ քայլը չի կարելի որակել իշխանությունների կողմից նրան լռեցնելու փորձ: Բայց ինչպես հայտնի է, ՀՀ վճռաբեկ դատարանը դեռ որոշում չի կայացրել Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ: Եվ վճռաբեկ դատարանի որոշմանն ընդառաջ ՀՔԾ-ն իր այս քայլով լրացուցիչ հիմքեր է ստեղծում նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու որոշման հասնելու համար: Ամեն դեպքում, սպասենք զարգացումներին, նաև հետաքրքիր կլիներ ի վերջո իմանալ, թե այս գործով Քոչարյանին առաջադրված մեղադրանքում ինչ նոր փաստեր է բերել ՀՔԾ-ն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6940 դիտում
15:12 18-09-2019
Վլադիմիր Գասպարյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում և հրաժարվել է ցուցմունք տալուց. փաստաբան
1851 դիտում
22:03 24-11-2021
Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. aravot.am
25513 դիտում
15:58 28-07-2018
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական խորը իրավիճակ է ստեղծել. ՍԴ նախկին անդամ. hayeli.am
Այս բաժնից
3196 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»