211652_close_icon
views-count1848 դիտում article-date 22:03 24-11-2021

Սաշիկ Սուլթանյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում. aravot.am

Այսօր՝ 2021 թ․ նոյեմբերի 24-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Կ․ Ֆարխոյանի նախագահությամբ, տեղի ունեցավ իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով դատական նիստը, հայտնում է aravot.am-ը։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։

Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Սամսոն Գալստյանը, ներգրավվել է նաև փաստաբան Արա Ղազարյանը։ Այսօր տեղի ունեցած դատական նիստի ընթացքում պաշտպանները նախ միջնորդեցին վերացնել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ կիրառված՝ «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։ Չնայած պաշտպանների հիմնավորումներին՝ դատարանը մերժեց միջնորդությունը։ Բայց բավարարեց որոշակի ժամկետով՝ ՄԱԿ-ի՝ ազգային փոքրամասնությունների հարցով ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու միջնորդությունը։

Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր