42482 դիտում
10:20 14-11-2018
Հերթական ավազակային հարձակումը՝ Երևանում. գիշերը դանակի սպառնալիքի տակ թալանել են «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատունը. տարել են խոշոր չափի գումար
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի թիվ 32/2 հասցեում անհայտ անձի կողմից դանակի սպառնալիքով ավազակային հարձակում է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Գարիկ Ղուկասյանի և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Կարեն Բունիաթյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները։
Տեղում աշխատել են Ոստիկանության փորձաքրեագետներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հասցեում գործող «Ալֆա Ֆարմ» ՓԲԸ-ին պատկանող դեղատուն է մտել Ավան 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ՝ 36-ամյա Էդուարդ Մելքոնյանը և դանակի սպառնալիքի տակ աշխատակցու՝ Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Ա. Պ.-ից պահանջել գումար։ Վերջինս էլ նրան է հանձնել դեղատանը եղած խոշոր չափի գումարը։
Մինչ դեպքի վայրում աշխատում էին քննիչները, Երևանի Ոստիկանության վարչության քրեական հետախույզները հայտնաբերել են Է. Մելքոնյանին և ավազակային հարձակում կատարելու կասկածանքով բերման ենթարկել Ոստիկանություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. Մելքոնյանը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
25934 դիտում
12:36 28-10-2019
Ավազակային հարձակում Երևանում. ճիվաղը դանակի սպառնալիքի տակ «Ալֆա Ֆարմ» դեղատան աշխատակցուհուց հափշտակել է գումար
26779 դիտում
19:02 21-03-2017
Հերթական դիմակավորված կողոպուտը էջմիածնում. այս անգամ թալանել են «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատունը