211652_close_icon
views-count26779 դիտում article-date 19:02 21-03-2017

Հերթական դիմակավորված կողոպուտը էջմիածնում. այս անգամ թալանել են «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատունը

Երեկ՝ մարտի 20-ին, կողոպուտի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում դիմակավորված անձը Էջմիածին քաղաղի Մաշտոցի փողոցի թիվ 28 հասցեում գտնվող «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ին պատկանող դեղատուն է ներխուժել և դրամարկղից բացահայտ հափշտակել այնտեղ գտնվող գումարը և դիմել փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Խմելյանի և Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մազյանի գլխավորությամբ: Պարզվել է, որ այդ պահին դեղատանը եղել է նշված դեղատան դեղագործ, Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 79 շենքի բնակիչ, 25-ամյա Գայանե Հովհաննիսյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շանշյանի տեղեկություններով՝ հափշտակված գումարը կազմում է մոտ 77 հազար դրամ: [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր