2742 դիտում
20:56 14-11-2018
Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցում տեղի կունենա ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 10-ին, Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում տեղի է ունենալու ԵՊՀ՝ Գուրգեն Ասատուրյանի անվան հանրակացարանի բացման հանդիսավոր արարողությունը:
Ամերիկահայ բարերար Գուրգեն Ասատուրյանի հովանավորությամբ Ավան համայնքում՝ Ծարավ Աղբյուրի 55/5 հասցեում, գտնվող մասնաշենքը կապիտալ վերանորոգվել է՝ 300-500 ուսանողի համար նախատեսված հանրակացարանային համալիր ստեղծելու նպատակով: Հանրակացարանը կառուցվել է ԵՊՀ-ին կտակված գումարի և ԵՊՀ միջոցների հաշվին:
Բացման արարողությանը ներկա են լինելու ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, վարչական և դասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ և հյուրեր:
Նմանատիպ նյութեր
3391 դիտում
19:02 17-10-2018
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը
944 դիտում
15:43 14-04-2015
Ծարավ աղբյուրի փողոցում կկառուցվի կրթական համալիր
Այս բաժնից
1339 դիտում
22:15 18-10-2024
Համայնքային բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
961 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը