211652_close_icon
views-count3496 դիտում article-date 19:02 17-10-2018

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում տեղի կունենա ՀԳՉԱ-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը

Վաղը՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 11:30-ին, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում (3-րդ հարկ) տեղի կունենա ՀԳՉԱ (Հասարակական գիտությունների չինական ակադեմիա)-ԵՊՀ չինագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը մասնակցելու են ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀԳՉԱ քարտուղար Խան Դաչուանը, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլոնը: ԵՊՀ չինագիտության կենտրոնի հիմնական նպատակն է նպաստել հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանը: Կենտրոնում պարբերաբար ուսումնասիրություններ են իրականացվելու Չինաստանի պատմության և քաղաքականության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպվելու են միջազգային գիտաժողովներ, գիտական քննարկումներ ու հանդիպումներ: Այն նաև ծառայելու է որպես ռեսուրսային կենտրոն չինագիտություն ուսումնասիրողների համար: Հասարակական գիտությունների չինական ակադեմիան (1977թ.) Չինաստանի խոշորագույն գիտական կենտրոններից է, որը մասնաճյուղեր ունի աշխարհի մի շարք երկրներում:

Նմանատիպ նյութեր