8331 դիտում
15:35 15-11-2018
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն սկսել է Ցյուրիխում եվրոպացի օգտատերերի տվյալների մշակումը և բացել առաջին Թափանցիկության կենտրոնը
«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Ցյուրիխում սկսել է ընկերության պրոդուկտների՝ եվրոպացի օգտատերերից ստացվող վնասաբեր և կասկածելի ֆայլերի (նիշք) մշակումը, այդտեղ նաև բացել է իր առաջին Թափանցիկության կենտրոնը։ Դրանք կարևոր քայլեր են տեղեկատվական բացության գլոբալ նախաձեռնության՝ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի 2017 թվականի հոկտեմբերին հայտարարած մասշտաբային նախագծի իրականացման գործում։ Դրա նպատակն է նույնիսկ հիպոթետիկ ռիսկերի նկատմամբ ընկերության ՏՏ-ենթակառուցվածքի կայունության մակարդակի բարձրացումը և ընթացիկ և ապագա հաճախորդների ու լայն հանրության համար բոլոր գործընթացներն է՛լ ավելի թափանցիկ դարձնելը։
«Կասպերսկի Լաբորատորիա»-ի օգտատերերը կարող են կամավոր համաձայնել իրենց տվյալները Kaspersky Security Network (KSN) ամպային ենթակառուցվածք փոխանցելուն։ 2018 թվականի նոյեմբերի 13-ից այդ տվյալների մի մասը, այսինքն՝ եվրոպացի օգտատերերից ստացվող կասկածելի և նախկինում անհայտ վնասաբեր ֆայլերը, ինչպես նաև ավտոմատ վերլուծության համար համապատասխան մետատվյալները սկսել են մշակվել Շվեյցարիայում գտնվող երկու տվյալների մշակման կենտրոններում (ՏՄԿ)։ Սպասվում է, որ տվյալների մշակման լրացուցիչ ենթակառուցվածքի ստեղծման գործընթացը կավարտվի մինչև 2019 վերջը։ Այլ տվյալները, ներառյալ՝ սպառնալիքների անանուն վիճակագրությունը Ցյուրիխում կսկսի մշակվել տեղեկատվական բացության գլոբալ նախաձեռնության իրականացման հաջորդ փուլերում։
Բացի այդ, նոյեմբերի 13-ին «Կասպերսկի Լաբորատորիա»-ն բացել է իր առաջին Թափանցիկության կենտրոնը Ցյուրիխում։ Այդ կառուցվածքի շրջանակում վստահելի գործընկերներին և կառավարական կազմակերպություններին առաջարկվում է ընկերության պրոդուկտների ելքային կոդը ստուգելու հնարավորություն։ Բացի այդ, նրանք կկարողանան հասանելիություն ստանալ վիրուսների սիգնատուրների տվյալների բազային, ծրագրային ապահովման (ԾԱ) թարմացումներին, ԾԱ-ի անվտանգ մշակման փաստաթղթերին և այլ կարևոր նյութերի։ Թափանցիկության կենտրոնը թույլ կտա անցկացնել արտաքին աուդիտ և ընկերության ելքային կոդի գնահատում, ինչպես նաև ուսումնասիրել տեխնիկական փաստաթղթերը հատուկ դրա համար ստեղծված անվտանգ և հարմար միջավայրում։
Թափանցիկության կենտրոնի ու եվրոպացի օգտատերերի համար տվյալների մշակման կենտրոնի գործարկումից հետո «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ծրագրում է ստեղծել լրացուցիչ ՏՄԿ-ներ նաև այլ տարածաշրջանների օգտատերերի համար, ինչպես նաև Ցյուրիխում գործարկել ենթակառուցվածք, որը թույլ կտա իրականացնել ԾԱ-ի կոմպիլյացիա («ԾԱ-ի հավաքման հարահոսի» ստեղծում) Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլ երկրների օգտատերերի համար։
Անկախ վարկանիշերի համաձայն՝ Շվեյցարիան ըստ հասանելի պաշտպանված համացանցային սերվերների քանակի համաշխարհային առաջատարների թվում է։ Երկրի ՏՏ-ենթակառուցվածքը, նրա ՏՄԿ-ներն ունեն ամենաբարձր հեղինակությունը գլոբալ մակարդակում։ Գտնվելով Եվրոպայի սրտում և միաժամանակ չհանդիսանալով Եվրոպական միության անդամ՝ Շվեյցարիան ձևավորել է գաղտնի տվյալների կարգավորման սեփական քաղաքականությունը, որը երաշխավորվում է պետության Սահմանադրությամբ և դաշնային օրենքներով։ Բացի այդ, երկրում գործում են խիստ կանոններ, որոնք կարգավորում են իշխանության մարմինների կողմից էլեկտրոնային տվյալների ստացման հարցումների մշակման ընթացակարգերը։
«Թափանցիկության ձգտումը նոր նորմ է դառնում ՏՏ-ինդուստրիայում և, մասնավորապես, կիբեռանվտանգության ինդուստրիայում։ Մենք հպարտանում ենք նրանով, որ գտնվում ենք այդ գործընթացի առաջնագծում և լուրջ ենք վերաբերվում մեր օգտատերերի տվյալների պաշտպանությանը և մեր պրոդուկտների հուսալիությանը։ Շվեյցարիայում ԾԱ-ի և օգտատերերի տվյալների մշակման լրացուցիչ ենթակառուցվածքի ստեղծումը դրա վառ հաստատումն է։ Տեղեկատվական բացության գլոբալ նախաձեռնության շրջանակում մեր տված խոստումներն իրականացվում են։ Մենք փորձագիտական հանրությանը և կառավարական կազմակերպություններին հրավիրում են Ցյուրիխի մեր նոր Թափանցիկության կենտրոնում ծանոթանալու մեր պրոդուկտներին (ելքային կոդին, ծրագրային թարմացումներին և այլ տեխնիկական փաստաթղթերին)։ Համարում ենք, որ նման քայլերը միայն սկիզբն են ոչ միայն ընկերության, այլև ամբողջ ինդուստրիայի համար։ Պրոդուկտների հուսալիությունը հաստատելու անհրաժեշտությունը շուտով կդառնա ճյուղային ստանդարտ», - ընդգծել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Կասպերսկին։
«Շվեյցարիայում «Կասպերսկի Լաբորտարոիա»-ի Թափանցիկության կենտրոնի ստեղծումը հաստատում է, որ մեր երկիրը դարձել է նորարարությունների և տեխնոլոգիաների գլոբալ կենտրոն՝ կիբեռանվտանգության ուժեղ կլաստերով։ Այն տրամադրում է առաջավոր և անվտանգ թվային ենթակառուցվածք, որը գնալով գրավում է ավելի մեծ թվով տեխնոլոգիական առաջատարների»,- նշել է Switzerland Global Enterprise-ի ներդրումների ներգրավման գծով տնօրեն Լիվ Մինդերը (Liv Minder)։
Տեղեկատվության բացության գլոբալ նախաձեռնության շրջանակում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն «մեծ քառյակի» ընկերություններից մեկին ներգրավել է ընկերության ճարտարագիտական պրակտիկաների աուդիտի անցկացմանը, որոնք ուղղված են վնասաբեր ԾԱ-ի սիգնատուրների տվյալների բազայի ստեղծմանը և տարածմանը։ Փորձաքննությունն անցկացվելու է SSAE 18 (Statement of Standards for Attestation Engagements) ստանդարտին համապատասխան։ Ենթադրվում է, որ կանոնավոր կերպով ավտոմատ կթարմացվեն հակավիրուսային այն գրանցումները, որոնք «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ստեղծում և տարածում է Windows և Unix սերվերների վրա աշխատող իր պրոդուկտների համար։ Ընկերությունը փորձաքննության արդյունքներով ծրագրում է թողարկել SOC 2 (The Service and Organization Controls) հաշվետվությունը 2019 թվականի երկրորդ եռամսյակի համար։
Բացի այդ, ընկերությունը շարունակում է բարձրացնել իր պրոդուկտների անվտանգության մակարդակը՝ դիմելով ամբողջ աշխարհից անկախ փորձագետների օգնությանը խոցելիությունների որոնման bug bounty ծրագրի շրջանակում։ Մեկ տարվա ընթացքում «Կասպերսկի Լաբորատորիա»-ն նման կերպ վերացրել է ավելի քան 50 բագ, որոնց մասին հայտնել են կողմնակի հետազոտողները։
Նմանատիպ նյութեր
9544 դիտում
11:30 05-03-2018
Անցյալ տարվա երկրորդ կիսամյակում սպամի բախվել է Հայաստանի օգտատերերի 42,87%-ը. «Կասպերսկի Լաբորատորիա»
Այս բաժնից
2779 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3934 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին