10096 դիտում
18:38 15-11-2018
Վճռաբեկ դատարանը բեկանեց Քոչարյանի կալանավորումը վերացնելու որոշումը. գործը կուղարկվի Վերաքննիչ դատարան նոր քննության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանը բեկանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը վերացնելու Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկեց նույն դատարան՝ նոր քննության:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/954711.html]Արմենպրես[/url]»-ը վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի և Ռոբերտ Քոչարյանի պաշտպամների ներկայացրած բողոքները, որոշում է կայացրել գլխավոր դատախազի դիմումը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների վճռաբեկ բողոքը՝ մերժել:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստում դրա հրապարակման պահից, վերջնական է, և ենթակա չէ բողոքարկման:
ՀՀ գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես փախանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը վերականգնելու վերաբերյալ, սակայն Վճռաբեկ դատարանը որոշում կայացրեց գլխավոր դատախազի բողոքը բավարարել մասնակիորեն՝ բեկանելով Վերաքննիչ դատարանի որոշումն ու գործն ուղարկելով նոր քննության:
Տեսանյութը՝ [url=https://www.youtube.com/watch?v=cbVHE74Qz4c]News.am[/url]-ի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան