5783 դիտում
22:28 17-11-2018
Ալեն Սիմոնյան. Բելառուսը ոտնահարում է էթիկան և կոռեկտությունը
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչի [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/17/1110378/]հայտարարություններին[/url], հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվականը:
«ՀՀ վարչապետը հստակ է արտահայտվել և նրա բարձրացրած հարցերը պետք է պարզաբանվեն անխուսափելիորեն: Ինչ վերաբերում է էթիկային և կոռեկտությանը, մեր գործընկերները շարունակում են դրանց կոպիտ ոտնահարումը՝ առայժմ գլխի չընկնելով, որ դա կասկածի տակ է դնում կառույցում դաշնակցային վստահելիությունը:
Նաև մեծ քաղաքականության միջազգային նորմերի առումով ռազմաքաղաքական դաշինքի դռնփակ, գաղտնի նիստի բովանդակության մասին դաշնակցային երկրի հակառակորդ երկրին պատմելը հարցեր է առաջացնում, և ՀՀ վարչապետին ճանաչելով, կարող եմ ասել, որ նա այդ հարցերի պատասխանը կստանա:
Սա փողոցայի՞ն, դատախազակա՞ն, թե՞ ժողովրդավարական մոտեցում կգնահատվի՝ արդեն սուբյեկտիվ ընկալման հարց է»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նմանատիպ նյութեր
568 դիտում
10:18 28-09-2017
«Լավ կլիներ կոռեկտությունը պահեին». ՀՀԿ պատգամավորը՝ ԵՄ դեսպանին. «Իրավունք»
Այս բաժնից
490 դիտում
18:08 21-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Գերմանիայի նորանշանակ դեսպանին
709 դիտում
17:39 21-10-2024
Փի Դիդիի դեմ ևս 6 հայց է ներկայացվել
652 դիտում
17:21 21-10-2024
Լևոն Ջուլֆալակյանը ՌԴ քաղաքացիություն է ստացել