211652_close_icon
views-count7190 դիտում article-date 23:19 17-11-2018

Մոսկվայում կյանքից հեռացել է երգիչ Եվգենի Օսինը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում 55 տարեկան հասակում մահացել է երգիչ Եվգենի Օսինը: Վերջինս մահացել է Մոսկվայի իր տանը: Պրոդյուսոր Անդրեյ Ռազինը РИА Новости-ին հայտնել է, որ երգիչը լյարդի ցիրոզ և նյարդային հյուծվածություն ուներ: Մեկ ամիս առաջ նրան տեղափոխել էին ռեաբիլիտացիոն կենտրոն՝ ալկոհոլային կախվածությունը բուժելու համար: «Այն ցոփ ու շվայտ կյանքը, որը նա վարում էր երկար տարինեեր, հանգեցրին տխուր վերջաբանի», ասել է պրոդյուսորը: Եվգենի Օսինը հանրությանն առավել հայտնի էր 1990-ականներին: Հանդես է եկել «Նիկոլայ Կոպերնիկոս», «Ալյանս» խմբերում, մի փոքր ժամանակահատված եղել է «Բրավո» խմբի վոկալիստ, որտեղից էլ հեռանալով, սկսել է անհատական կարիերան: Սակայն երգչին ամենամեծ հռչակը բերեց 1996թ.ն նրա ելույթը Դոնի Ռոստովում՝ Ռուսաստանի նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, երբ բեմ բարձրացավ Բորիս Ելցինը: Այդ պահի լուսանկարը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր