211652_close_icon
views-count2050 դիտում article-date 16:03 19-11-2018

Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերվող ծրագիրն այս պահին իրականացվում է. Հայկ Մարության

Մայրաքաղաքում աղբահանության խնդրի հետ կապված տարբեր առաջարկներ կան, դիտարկվում են բոլորը, և կիրականացվի այն առաջարկը, որն ամենահարմարը կլինի Երևան համայնքի համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Այս պահին ուսումնասիրում ենք առաջարկները»,-ասաց նա: Մարությանի խոսքով՝ Երևանում նոր աղբավայրի կառուցմանը վերաբերվող ծրագիրն այս պահին իրականացվում է՝ եվրոպական բանկերից մեկի միջոցով: «Դրան զուգահեռ մենք դիտարկում ենք նաև աղբի վերամշակման գործարանի կառուցման մասին առաջարկը: Երբ ես գտնվում էի Ֆրանսիայում, Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսին ասացի, որ մենք խնդիրներ ունենք տրանսպորտի և աղբահանության հետ կապված, և տիկին խորհրդի նախագահը, միանգամից արձագանքելով, արդեն իր այցելության ընթացքում, իր պատվիրակության կազմում ներառել է համապատասխան մասնագետների: Այսօր առաջին անգամ խոսել ենք, և արդեն իսկ ձեռք ենք բերել պայմանավորվածություն, որ մեկ-երկու շաբաթով մասնագետները կայցելեն Հայաստան, և մենք միասին կուսումնասիրենք թե աղբահանության, և թե տրանսպորտի ոլորտը և արդեն կունենանք այդ ուսումնասիրությունների արդյունքները»,-նշեց քաղաքապետը:

Նմանատիպ նյութեր