1594 դիտում
19:32 23-02-2016
Նուբարաշենում եվրոպական չափանիշների աղբավայրի կառուցման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի
Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրի և նոր աղբավայրի կառուցման ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչների, ինչպես նաև ծրագրի իրականացման խմբի անդամների և խորհրդատու «Ծրագրերի զարգացման, կառավարման և ֆինանսավորման միջազգային խմբի» ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Վահե Նիկոյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, վերահաստատել է քաղաքապետարանի պատրաստակամությունը`
հնարավորին աջակցելու խորհրդատու կազմակերպությանը, որպեսզի անհրաժեշտ հետազոտությունները, ուսումնասիրություններն ու համապատասխան մրցութային փաթեթների պատրաստման գործընթացն իրականացվի հնարավորին սեղմ ժամկետներում:
«Մեզ համար առաջնային խնդիր է քննարկումներից գործնական քայլերի անցնելն ու 2016 թվականին աշխատանքների փաստացի մեկնարկ ունենալը: Շուրջ 2 տարի մենք պարբերաբար հանրությանը ներկայացնում ենք նոր աղբավայրի կառուցման նախագիծն ու այդ ուղղությամբ տարվող աշխատանքները, և ցանկալի է, որ այս տարի արդեն դրանց արդյունքը տեսանելի լինի մեր համաքաղաքացիների համար», - նշել է Վահե Նիկոյանը:
Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչ Յոնաս Բիսթրոմն իր հերթին, մի շարք բաղադրիչներով կարևորելով ծրագրի
իրականացումը, շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանի պատրաստակամութան համար և նշել, որ իրենց կողմից կարվի հնարավորը գործընթացն առավել արագ կազմակերպելու համար:
Նշենք, որ վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրի հարակից տարածքում նախագծել, կառուցել և շահագործել եվրոպական չափանիշներին համապատասխան նոր աղբավայր, ինչպես նաև առկա աղբավայրի տարածքների միջազգային չափորոշիչներով մեկուսացնել: Այս ամենը ներառում է հիմքերի մեկուսացում, հոսքաջրերի դրենաժային համակարգեր և համապատասխան ամբարների կառուցում: Նախատեսվում է նաև ապահովել գազի մշտական արտադրություն և գազի այրումից ստանալ այլընտրանքային էներգիա:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև աղբի տեսակավորման և վերամշակման հնարավոր տարբերակները: Խորհրդատու
կազմակերպությունը ներկայացրել է իր մշակած նախնական երեք տարբերակ, որոնք Երևանի քաղաքապետարանն առաջիկայում
կքննարկի:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
2633 դիտում
16:43 17-03-2017
«Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի. Գագիկ Գյուրջյան
1556 դիտում
15:15 15-04-2021
Մեկնարկել են ՀՀ-ում առաջին սանիտարական աղբավայրի կառուցման շինարարական աշխատանքները. ՏԿԵՆ
987 դիտում
14:09 28-04-2016
Երևանում նոր աղբավայրի կառուցման հետ կապված հարցեր են քննարկվել խորհրդատու կազմակերպության հետ
Այս բաժնից
1378 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
988 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար