Դահուկորդ Միքայել Միքայելյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆինլանդիայում
Ֆինլանդիայի Սարիսելկա քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ, 19-ամյա Միքայել Միքայելյանը 10կմ ազատ ոճի մրցատարածությունում գրավել է 1-ին տեղը մինչև 20 տարեկանների մրցապայքարում (ընդհանուր հաշվարկում 5-րդ տեղ)` վաստակելով 79,12 միավոր:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ Գագիկ Սարգսյանը:
Մրցաշարին 8 երկրի 45 մարզիկ է մասնակցել:
Հայ դահուկորդը գործնականում ապահովել է իր մասնակցությունը 2019 թվականի աշխարհի առաջնության եզրափակչին:
Մեր մյուս մարզիկներից Թադևոս Պողոսյանը (Աշոցք) 12-րդն էր, իսկ Արման Մատինյանը (Վանաձոր) 29-րդը: Մեր միակ աղջիկ մասնակից Կատյա Գալստյանը (Աշոցք) 23-րդն էր: