211652_close_icon
views-count1938 դիտում article-date 20:59 12-02-2021

Դահուկորդ Միքայել Միքայելյանը մինչև 23 տարեկանների ԱԱ-ում գրավել է 8-րդ տեղը

Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում գրավել է 8-րդ տեղը: Այս մասին հայտնում է մարզաձևի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Սա հայկական դահուկային սպորտի պատմության լավագույն արդյունքն է.
«Միքայել Միքայելյանը դահուկավազքի մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնության ազատ ոճի 15կմ մրցատարածությունում 30 պետությունների 71 մասնակցի հետ պայքարում 36։17․10 արդյունքով գրավեց 8-րդ հորիզոնականը (ի դեպ 2020թ․-ին 11-րդն էր)։

Շնորհակալությունս ու խոնարհումն Արթուր և Ալլա Միքայելյաններին և նրանց որդիներ Սերգեյ և Միքայել Միքայելյաններին, որոնք իրենց անսահման նվիրումով, աշխատասիրությամբ և հայրենասիրությամբ պատմություն են կերտում։

Տարիներ առաջ ուղղակի ֆանտաստիկայի ժանրից էր երազել նման արդյունք, հավասարը հավասարի պայքարել և արդեն հաղթել պետությունների որոնք միլիոնավոր եվրոներ են ներդնում նման արդյունքների համար, իսկ մենք բոլորս միասին անում ենք անհնարն ու անհավատալին․․

Այսօր Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Միքայել Միքայելյանի զիջել է միայն աշխարհի հզոր դահուկային պետություններից ընդամենը 5-ին՝ Գերմանիա, Նորվեգիա, Ֆրանսիա, Ռուսաստան և Շվեդիային․․ միայնակ հաղթել Ֆիներին, Կանադացիներին, Ամերիկացիներին, Շվեյցարացիներին, Ավստրիացիներին, Իտալացիներին, Սլովենացիներին և այսպես շարունակ … անչափ երջանիկ եմ այսօր, արդեն իսկ սկսում ենք քաղել մեր գիշեր ու զոր աշխատանքի պտուղները․․․

Նմանատիպ նյութեր