211652_close_icon
views-count4149 դիտում article-date 10:19 20-11-2018

Արդյո՞ք «Յանդեքս տաքսի»-ն իրականացնում է լրտեսություն․ «Ամերիկայի ձայն»

Լիտվայում կա մտավախություն, որ տաքսիների ռուսական ընկերությունը լրտեսություն է իրականացնում այս ծառայությունից օգտվող քաղաքացիների նկատմամբ նրանց հեռախոսների միջոցով: «Յանդեքս տաքսի»-ն հերքում է կասկածները: Հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4665229.html?withmediaplayer=1]«Ամերիկայի ձայնը»[/url]։ Նախկին խորհրդային Լիտվայի Հանրապետությունում այսօր գործում է այլընտրանքաին տաքսիների մի քանի ծառայություն, որոնցից են ամերիկյան «Ուբեր»-ը, տեղական «Տաքսիֆայ»-ը և ռուսական «Յանդեքս տաքսի»-ն: Վերջինս Մերձբալթյան երկրկներում հեռախոսային իր հավելվածը տրամադրել է այս տարվա ամռանը: Սակայն աճող հեղինակության հետ միասին, աճել է նաև Լիտվայի պաշտպանության նախարարարության մտահոգությունը: Մտավախություն այն մասին, որ այդ հավելվածի միջոցով ռուսները գուցե ապօրինաբար տվյալներ են ձեռք բերում տվյալ հեռախոսում առկա հեռախոսահամարներից, խոսափողից և տեսախցիկից: Ինչպես Լիտվայի պաշտպանության փոխնախարար Էդվինաս Քերզան է ասում, կիբերանվտանգության իրենց կենտրոնը պարզել է, որ հեռախոսներից տվյալներն ուղարկվում են Ռուսաստան: Լիտվան հայտարարում է, թե այսպիսով գուցե ոտնահարվում են Եվրոպական միության օրենքները: Ռուսական «Յանդեքս տաքսի»-ից այժմ արգելված է օգտվել պետական աշխատողներին: Նախազգուշացումներ են ուղարկվել հանրությանը: Ինչ վերաբերում է «Յանդեքս տաքսի»-ի ղեկավարությանը, ապա նրանք այս մեղադրանքներն անվանում են «անհիմն»: Ընկերության Եվրոպական տարածաշրջանի հարցերով տնօրեն Արամ Սարգսյանն ասում է, որ եթե ինչ որ մեկն ունի կասկածներ, հատկապես Մերձբալթյան երկների կառավարությունները, իրենք պատրաստ են անցկացնել անհրաժեշտ ստուգումներ: Նրա խոսքերով, պատրաստ են սկսել քննարկումներ: Արդյո՞ք «Յանդեկս տաքսի»-ի հեռախոսային հավելվածը Կրեմլի մարտավարական նոր միջոց է, թե Լիտվայում խնդիրը պարզապես միայն նրանում է, որ այն ռուսական է: Այստեղ շատերն են ասում, որ մեր օրերում, երբ ամենուր հավելվածներ են ու հնարավոր է տվյալների փոխանցում դեպի աշխարհի շատ այլ երկրներ, խնդիրը ռուսների ու լիտվացիների միջև խորհրդային տարիներից մնացած սպին է: Իսկ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց հեռախոսներում իրոք ունեն տվյալներ, որոնք չէին ուզենա հասանելի լինել այլոց, և ովքեր կարող են տաքսուց օգտվելու փոխարեն քայլել, հենց այդպես էլ անում են:

Նմանատիպ նյութեր