1316 դիտում
12:04 08-12-2022
«Յանդեքս․Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով վարույթ է հարուցվել. ՄՊՀ
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ՝ «Յանդեքս Տաքսի ԷյԷմ» և «Յանդեքս Սնունդ ԷյԷմ» ՍՊԸ-ների նկատմամբ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության առերևույթ հատկանիշներով հարուցվել է վարույթ:
Մասնավորապես Հանձնաժողովը հաշվի է առել, որ
1․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքումն իրականացվել է մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը, որի մասին նշվում է միայն ֆեյսբուքյան էջում։
2․ https://eats.yandex.com կայքում առկա է «Բոլոր առաքումները՝ անվճար» բովանդակությամբ հրապարակում, մինչդեռ անվճար առաքման համար առկա է էական պայման՝ 1 500 ՀՀ դրամ և ավել գնում կատարելը, որի մասին չի նշվում։
3․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «1350 Դ զեղչ՝ Յանդեքս Իթսից» բովանդակությամբ ակցիա, մինչդեռ չեն նշվել ակցիայից օգտվելու էական պայմանները, այն է՝ պետք է մուտքագրել պրոմո կոդ, ո՞րն է պրոմո կոդը, ինչպես նաև` տվյալ զեղչից հնարավոր է օգտվել միայն մեկ անգամ՝ առաջին պատվերի շրջանակներում։
4․ Yandex Eats: food delivery և «YandexGo» բջջային հավելվածներում հրապարակվել է «Բուրգերից մինչև բուրիտո,-10%» բովանդակությամբ գովազդ, սակայն պատվիրելիս 10%-ի զեղչ չի կիրառվում։
Որոշմանը կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3FznJlx :

Նմանատիպ նյութեր
4146 դիտում
10:19 20-11-2018
Արդյո՞ք «Յանդեքս տաքսի»-ն իրականացնում է լրտեսություն․ «Ամերիկայի ձայն»
997 դիտում
11:24 27-06-2022
ՄՊՀ նախագահը մեկնել է Աթենք՝ մասնակցելու Մրցակցության միջազգային համաժողովին
Այս բաժնից
706 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
727 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»