2161 դիտում
14:38 20-11-2018
Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և ակնկալում ենք վստահության քվե. Նիկոլ Փաշինյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ մինչև դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների դրությամբ իր քաղաքական թիմը լիարժեք կատարել է ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները: Ինչպես հաղորդում է «[url=https://www.armenpress.am/arm/news/955128.html]Արմենպրես[/url]»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին ասաց նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում:
«Առաջին՝ մենք խոստացել էինք, որ եթե Հայաստանի Հանրապետության ժողովուրդն արտահայտի իր կամքը, մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից, ընդ որում՝ բացարձակապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Երկրորդը՝ մենք խոստացել էինք, որ Հայաստանում ընտրակեղծարարության պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանության ձևավորումը տեղի կունենա բացառապես ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով: Երևանի ավագանու և ՏԻՄ ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ, պարտավորությունը լիարժեք կատարված է: Իհարկե, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, և ժողովրդի մանդատը ստանալու դեպքում մենք այդ պայքարը կշարունակենք»,- մանրամասնեց Փաշինյանը:
Նա հիշեցրեց, որ խոստացել էին վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները՝ արձանագրելով, որ այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ և սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս և կգան նոր խաղացողներ:
«Մենք խոստացել էինք, որ Հայաստանում չեն լինելու արտոնյալներ և կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, պարտավորությունը լիարժեք կատարված է»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ ՀՀ-ում իշխանությունն ամբողջությամբ վերադարձվել է ժողովրդին, և ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իր ունեցած մեկ քվեով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում որոշելու է երկրի ճակատագիրը:
«Մենք վստահության քվե ենք ակնկալում ժողովրդից՝ առաջիկա 5 տարիներին մեր գործունեությունը շարունակելու համար: Մանդատը ստանալու դեպքում առաջիկա 5 տարիների մեր գործունեությունը միտված է լինելու տնտեսական հեղափոխություն իրականացնելուն: Մենք մտադրված ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանն արդյունաբերական, տեխնոլոգիական և բնապահպանական բարձր չափանիշներ ունեցող երկիր դարձնելու ուղղությամբ: Որպես այս ամենի կուլմինացիա, այս ամենին հարակից խնդիր Հայաստանի Հանրապետության և Արցախի անվտանգության մակարդակի բարձրացումն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
2608 դիտում
13:08 19-11-2018
Մեր քաղաքական թիմն այսօրվա դրությամբ կատարել է ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան
1108 դիտում
13:24 26-03-2024
ՀԱՊԿ-ը 2021-2022թթ.-ին չի կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները. Փաշինյան
2672 դիտում
17:42 16-02-2020
Վիգեն Հակոբյան. Հանրաքվեն լինելու է նաև վստահության քվե Նիկոլ Փաշինյանի խոսքին. Tert.am
Այս բաժնից
865 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
763 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան