2675 դիտում
17:42 16-02-2020
Վիգեն Հակոբյան. Հանրաքվեն լինելու է նաև վստահության քվե Նիկոլ Փաշինյանի խոսքին. Tert.am
Այս հանրաքվեն Նիկոլ Փաշինյանի վարկանիշի դրսևորումն է լինելու, առավել ևս, որ Նիկոլ Փաշինյանն անձամբ է զբաղվում քարոզչությամբ: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/02/16/Hakobyan/3212422]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին:
Վիգեն Հակոբյանի խոսքով` ինչպես 2 տարի առաջ, այնպես էլ այսօր, իշխանությունը մեկ հիմնական քարոզչական դեմք ունի՝ Նիկոլ Փաշինյանը:
«Այսինքն` «Այո»- ի շտաբն այդպես էլ լուրջ համոզիչ քարոզ չի իրականացնելու, և, կամա թե ակամա, այդ քարոզչության բեռը լինելու է Նիկոլ Փաշինյանի վրա: Հանրաքվեն լինելու է նաև վստահության քվե Նիկոլ Փաշինյանի խոսքին, որովհետև, ըստ էության, նա լինելու է այդ քարոզչության գաղափարախոսը: Սա նշանակում է, որ հանրությունն իր վերաբերմունքն այս հանրաքվեում դիրքավորելու է, ասոցացնելու է դեպի կոնկրետ իշխանություն, իսկ եթե հիմա ասում ենք իշխանություն, պարզ է, որ հասարակության մեծ մասի համար իշխանություն հասկացությունը հենց Նիկոլ Փաշինյանն է: Այս առումով կարծում եմ, որ հանրաքվեի արդյունքները, իհարկե, ոչ 100 տոկոսով, բայց արտացոլելու է Նիկոլ Փաշինյանի վարկանիշը»,- ասաց վերլուծաբանը:
Քաղտեխնոլոգի կարծիքով այս պահի դրությամբ, քաղաքացիների մեծ մասի համար հասկանալի չէ հանրաքվեի նշանակությունը, թե որքանով է սա հիմա արդիական:
«Իշխանությունը, երևի թե ունի մեկին, որ պետք է նշանակի ՍԴ նախագահ: Դրա համար կարող եմ ասել, որ իշխանությունը բավականին լուրջ խնդիրների առջև է կանգնած, այսինքն՝ առաջին քայլով պետք է փորձի ոչ միայն համոզել բնակչությանը, որ սա շատ կարևոր միջոցառում է, այլև երկրորդ քայլով փորձի բերել ընտրատեղամասեր և 3-րդ քայլով էլ, ըստ էության, փորձի 650 հազար կողմ ձայն ապահովել»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Մանրամասները՝ [url=https://https://www.tert.am/am/news/2020/02/16/Hakobyan/3212422]Tert.am[/url]-ում
Նմանատիպ նյութեր
2161 դիտում
14:38 20-11-2018
Կատարել ենք ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները և ակնկալում ենք վստահության քվե. Նիկոլ Փաշինյան
1088 դիտում
11:17 09-05-2015
Վրաստանի խորհրդարանը վստահության քվե է հայտնել կառավարությանը
1034 դիտում
13:24 11-06-2015
Վստահության քվե` ԼՂՀ կառավարությանը
Այս բաժնից
745 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
769 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»