3203 դիտում
15:07 20-11-2018
ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն առաջարկում է տարանջատել գազի փոխադրումն ու բաշխումը
Գազի փոխադրման և բաշխման համակարգերը պետք է տարանջատվեն: Գազի բաշխումը պետք է իրականացնի մրցութային կարգով ընտրված մեկ այլ օպերատոր` ավելի ցածր շահութաբերությամբ:
«[url=https://www.armenpress.am/arm/news/955132.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` ԱԺ-ում հրավիրված ասուլիսում նման առաջարկ արեց Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցը քննելու նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը` ամփոփելով հանձնաժողովի մեկ ամսվա աշխատանքները:
«Բանակցությունները պետք է շարունակվեն, որ գազի սակագնի իջեցում լինի սահմանից, ԵԱՏՄ մեկ այլ երկիր սահմանից ստանում է ավելի ցածր գնով: Իսկ ինչո՞ւ չքննարկել այն հարցը, որ գազի փոխադրման համակարգն ու գազի բաշխման համակարգը տարանջատվեն: «Գազպրոմ Արմենիան»-ն թող իր գործառույթները կատարի, սակայն բաշխումը պետք է տարանջատել: Բաշխման համար ըստ տարածաշրջանների կարող ենք մրցույթ հայտարարել, դրան կարող են մասնակցել տարբեր մասնագիտացված օպերատորներ, որոնք գազի բաշխումը կառաջարկեն մեկ այլ գնով` ավելի ցածր շահութաբերությամբ` պահպանելով նաև «Գազպրոմ Արմենիա»-ի շահերը»,-ասաց Մելքումյանը:
Նրա խոսքով` ողջ աշխարհը ազատականացման ճանապարհով է գնում: Մելքումյանի հավաստմամբ` փոխադրման և բաշխման տարանջատումը ողջ աշխարհում ընդունված գործիքներից է:
Մելքումյանը առաջարկեց նաև սահմանել գազի ոչ թե երկու, այլ մի քանի սակագին: Մինչ 1000 խմ Գազի օգտագործման դեպքում վճարում են մի սակագին, դրանից ավելիի դեպքում` մեկ այլ: «Եվրոպական շատ երկրներում ընդունված է, որ համատիրությունները միասնական բաժանորդ են դառնում և օգտագործում են տասը հազար խմ-ից ավելի գազ, որ վճարեն, այսպես ասած, բոնուսային սակագին: Ես չեմ ասում, որ դա այդպես պետք է լինի նաև Հայաստանում, բայց նման շատ գործիքներ կան աշխարհում»,-եզրափակեց Մելքումյանը:
Նմանատիպ նյութեր
6867 դիտում
18:45 03-11-2018
ԱԺ քննիչ հանձնաժողովը քննելու է գազի և էլէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը
2432 դիտում
10:59 09-04-2015
Գազի ու էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունները կարող են տեղի ունենալ ամռան ամիսներին. ՀԺ
Այս բաժնից
697 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
568 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
523 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին