13330 դիտում
13:41 02-10-2018
«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է գազի և էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության հարցը քննելու նպատակով ստեղծել քննիչ հանձնաժողով
ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է ստեղծել ԱԺ քննիչ հանձնաժողով՝ ուսումնասիրելու «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանան գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը: «[url=https://armenpress.am/arm/news/949353.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ՝ պատգամավոր Միքայել Մելքումյանը ներկայացրեց իրենց խմբակցության 28 պատգամավորների ստորագրությամբ ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը:
«Վերջին ժամանակում գերարդիական է մնում գազի և դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագների հիմնավորվածության հարցը: Մենք կարծում ենք, որ պետք է ստեղծել այդ ոլորտի ուսումնասիրության առարկա հանդիսացող երկու բնական մենաշնորհներից «Գազպրոմ Արմենիա» -ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի գործունեության առանձնահատկությունները, որպեսզի հասկանանք, որ գազի գործող սակագները հիմնավորված են»,-ասաց Մելքումյանը:
Նա հիշեց՝ նախորդ գումարման ԱԺ-ն մանրամասն քննարկել էր մեկ տարի ժամկետում գազամատակարարման և բաշխման համակարգի խնդիրները: Ստեղծվել էր ժամանակավոր հանձնաժողով, և ԱԺ-ն ընդունել էր հաշվետվություն: Եվ, ցավոք, այս տարիներին ԱԺ ընդունած դրույթների 90 տոկոսից ավելին կյանքի չի կոչվել: Դա վերաբերում է և կորուստների նվազեցմանը և գնումների համակարգին և այլ խնդիրների:
ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն քննիչ հանձնաժողովը 28 պատգամավորներ ստորագրությամբ արդեն ստեղծվել է: Մելքումյանն առաջարկեց կազմը ձևավորել հետևյալ համամասնությամբ՝ ՀՀԿ՝ 5, «Ծառուկյան» խմբակցություն ՝3 , «Ելք»՝2, ՀՅԴ՝1 անդամներով:
Նմանատիպ նյութեր
6870 դիտում
18:45 03-11-2018
ԱԺ քննիչ հանձնաժողովը քննելու է գազի և էլէներգիայի գործող սակագների հիմնավորվածության հարցը
Այս բաժնից
625 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
745 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից