211652_close_icon
views-count2857 դիտում article-date 19:00 20-11-2018

Լինեկերը ծաղրել է իր իսկ լեգենդար արտահայտությունը

Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը ծաղրել է իր հայտնի արտահայտությունը. «Ֆուտբոլ խաղում են 22 հոգի, իսկ հաղթում են գերմանացիները»: «Նա, ով ասել է, թե ֆուտբոլ խաղում են 22 հոգի, իսկ հաղթում են գերմանացիները, ֆուտբոլից բան չի հասկանում և պետք է աստիճանազրկվի», գրել է Լինեկերն իր թվիթերում: Ազգերի լիգայի վերջին խաղում Գերմանիայի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հոլանդիայի հետ՝ հաշվի մեջ առաջ լինելով 2:0: Արդյունքում Յոահիմ Լյովի թիմը խմբում գրավեց վերջին տեղը և իջավ B դիվիզիոն: Բացի այդ, Բունդեսթիմը վերջին 40 տարվա ընթացքում առաջին անգամ չհաղթեց պաշտոնական 5 խաղում անընդմեջ: 1978/79 մրցաշրջանում նման շարքը կազմել է 6 խաղ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր