72243 դիտում
19:45 31-12-2017
Արցախի Հանրապետության լեգենդար «Եղնիկներ» զորամասի լեգենդար հրամանատարը, լեգենդար սպաներն ու զինվորները «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի անդամների հետ շնորհավորում են հայության Ամանորն ու Սուրբ ծնունդը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ
«Եղնիկներ» հայտնի զորամասում ծառայող սպաներն ու զինվորները՝ զորամասի լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանի գլխավորությամբ, շնորհավորում են ողջ հայ ազգի Ամանորն ու Սուրբ ծնունդը ու լեգենդար «Եղնիկներ»-ից, ի լուր հայութայն, որպես ամանորյա բարեմաղթանք հնչեցնում են հայ մեծ գրող Հովհհաննես Շիրազի հայտնի տողերը.
«Մենք խաղաղ էինք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես խուժեցիք վայրագ:
Մենք ձեր դեմ ելանք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես ոռնացիք վայրագ:
Բայց մենք հավերժ ենք մեր լեռների պես,
Դուք հողմերի պես կկորչեք վայրագ»:
Խոստմանը համաձայն` «Ազգ-բանակ-2017» ծրագրի 3-րդ փուլն իրականացավ։
«Հանուն հայ զինվորի» ՀԿ-ն կրկին Արցախի Հանրապետության Ճանապարհներին էր։ Կազմակերպության անդամներն այցելել են Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամաս և նրա պահպանության մարտական դիրքեր, հանդիպել հերթապահություն իրականացնող զինվորներին և եղել նրանց կողքին։
Ծրագրի նպատակն է ամրապնդել բանակ-հասարակություն և ազգ-բանակ կապը, պարբերաբար շփվել զինվորների հետ, բացահայտել առկա խնդիրներն ու հնարավորության սահմաններում լուծել դրանք և, որ առաջնայիններից է, լինել հայ զինվորի կողքին։
Կազմակերպության անդամներն այս անգամ ևս ձեռնունայն չէին այցելել առաջնագիծ․ տարել էին զորամասի ծառայությունը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ պարագաներ։
Եվ որպես ամանորյա նվեր «Հանուն հայ զինվորի» ՀԿ-ի կողմից մեր զինվորների ծնողներին, հարազատներին և մեր ողջ հայ ազգին ներկայացնում է նոր ֆոտոշարք Արցախի հյուսիսային ուղղությամբ դիրքապահ տղաներից։
Հանուն հայ զինվորի ՀԿ-ի ամողջ անձնակազմի և www.banak․info կայքի խմբագրակազմի կողմից մեր քաջ տղաներին մաղթում ենք անփորձանք ծառայություն և բարի տունդարձ։
Հաջորդ այցը նախատեսվում է արդեն 2018 թվականանի, որով էլ կմենարկի արդեն «Ազգ-բանակ-2018» ծրագիրը։
[b]Գոհար Աթաբեկյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 507+
507+