211652_close_icon
views-count30570 դիտում article-date 21:43 20-11-2018

Ծեծկռտուք Երևանում. 36–ամյա տղամարդը, ով հայտարարել է, որ ինքը «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ է, ոստիկաններին հայտնել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ եղբայրները ծեծի են ենթարկել իրեն ու տվել սպանության սպառնալիքներ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 19-ին, Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշայնը, ոստիկանության Երևան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Մանթաշյան փողոցի բնակիչ, 36-ամյա Սևակ Մարտիրոսյանի կողմից, ով ներկայացել է, որ ինքը «Իմ քայլը» դաշինքի վստահված անձ է և նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 8 հասցեի մոտ իրեն հետ անհիմն վիճաբանել, ապա քաշքշել են եղբայրներ, Մանթաշյան փողոցի բնակիչներ, 33-ամյա Արա Աբրահամյանն ու 35-ամյա Արտավազդ Աբրահամյանը: Արդեն ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբին, որը ղեկավարել է նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորը, Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ Ա. և Ա. Աբրահամյանները եղբայրներ են և վիճաբանության ժամանակ նրանք հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ են հնչեցրել իր և իր ընտանիքի հասցեին, որից հետո եղբայրներից մեկը դիտավորությամբ հարվածել և կոտրել է իրեն պատկանող iPhone 6a տեսակի բջջային հեռախոսը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանները ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 5-րդ վաշտի ծառայողների հետ հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին են բերման ենթարկել կասկածյալ եղբայրներին: Վնասի չափը պարզվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր